top of page
Search

Հայ կինը և 20-րդ դարը

Արաբյան Ցողիկ Բաղդասարի (Բոգդանի)

1910-1966թթ․

Արաբյան Ցողիկը ծնվել է Կարսում 1910 թվականի նոյեմբերի 6-ին: Հայոց ցեղասպանության ժամանակ Ցողիկի ընտանիքը մեծ դժվարությամբ փախել է Ալեքսանդրոպոլ, իսկ այնտեղից Թիֆլիս: Թիֆլիսում Ցողիկը ավարտել է դպրոցը, այնուհետև տեղափոխվել է Երևան և ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ, որը ավարտել է 1932թ.:

1941թ. ամուսնացել է իր համակուրսեցու` շինարար Աբրահամ Խաչատրյանի հետ:

Աշխատել է Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական արհեստանոցում` Գեորգի Թամանյանի ենթակայության տակ։


1948թ.-ին մասնակցել է կին ճարտարապետների համամիութենական ստեղծագործական մրցույթին, որտեղ ստացել է մրցանակ` 4 հոգանոց ընտանիքի համար նախատեսված տան նախագծի համար: 1950թ.-ին Ցողիկը իր ամուսնու հետ միասին ստացավ հողակտոր Այգեձորում և իր նախագծով տուն կառուցելու թույլտվություն, որտեղ էլ հետագայում բնակվեցին ամուսինները` իրենց երկու երեխաների հետ: 1956թ.-ից Ճարտարապետների միության անդամ է։

Արաբյան Ցողիկի հիմնական աշխատանքներն են`

  • Ագարակ գյուղի պլանավորում,

  • ԳյումուշՀԷԿ և ՔանաքեռՀԷԿ բանվորական շենքերի կառուցապատում,

  • Երևանում Օրջոնիկիձե պողոտայում գտնվող՝ Մետաքսի գործարանի բնակելի շենքի նախագծում,

  • Երևանի N 447 գործարանի արտադրական մասնաշենքերի նախագծում,

  • Քանաքեռում գտնվող դպրոցի և մանկապարտեզ-մսուրի նախագծում,

  • մանկապարտեզ֊մսուր Ջերմուկում,

  • առողջարան Ջերմուկում,

  • Կառավարության Տան ինտերիերի մշակում Երևանում,

  • Օպերայի և Բալետի շենքի ինտերիերի մշակում Երևանում:

լուսանկարները՝ ընտանեկան արխիվից

նյութի աղբյուրը ՝http://goethe-zentrum.am/hy/event/20-8/




13 views0 comments

Recent Posts

See All

Comentários


bottom of page