top of page
Search

Պրիցկերի ճարտարապետական մրցանակ 2021

Writer's picture: Meline AhekiMeline Aheki

Updated: Apr 4, 2021


Ինչու՞ Lacaton & Vassal:


Մարտի 16-ին հայտարարվեց բարձրագույն ճարտարապետական Պրիցկերի մրցանակի դափնեկիրների անունները՝ֆրանսիական ճարտարապետական բյուրո Lacaton &Vassal ։Այնուամենայնիվ հասարակությունը մասնատվեց երկու ճամբարների․նրանք ,ովքեր բարձր են գնահատում նրանց աշխատանքը , և նրանք ,ովքեր չեն հասկանում ,թե ինչպես կարող է անտի-ճարտարապետությունը հաղթել ։Փորձենք հասկանալ,ինչու է հենց նրանց ընտրությունը տրամաբանական և բնական այսօր։

Աննա Լաքատոնը և Ժան-Ֆիլիպ Վասսալի ծանոթությունը տանում է 1970-ականների ավարտ․ Բարձրագույն ազգային ճարտարապետական և լանդշաֆտային դիզայնի Բորդոյի դպրոցում սովորելու տարիներն էին։Վասսալը՝ավարտելով քաղաքաշինական նախագծման ուղղությամբ մագիստրատուրան Բորդոյի Մոնտե համալսարանում,շուտով տեղափոխվեց Նիգեր և սկսեց մասնագիտությամբ աշխատել,իսկ Լակատոնը նրան հաճախ էր այցելում։Հենց այնտեղ էլ սկիզբը դրվեց նրանց << ճարտարապետական երկրորդ կրթության >>,որի վրա մեծ ազդեցությւոն է թողել տեղի շինարարական սկզբունքները և համեստ հնարավորությունների նկատմամբ «հոգատար» վերաբերմունքը։Աղքատ երկրներից մեկը,որտեղ մարդիկ անհավանական շռայլ են,ոչնչից ամեն հնարավորություններ ստեղծող,լավատես,հնարամիտ և պոեզիայով լեցուն։

«-Սա իրոք որ մեր երկրորդ դպրոցն է»,- խոստովանում է Վասսալը։Լակատոնը նույն հայացքները կիսելով ,փաստում է ,թե ինչպես են սկզբում շոկ ապրել այն պատճառով,որ այնտեղ, որպես այդպիսին բացակայում էր ճարտարպետությունը․ լոկ հասարակ տներ՝հողեղեն պատերով և ծղոտե տանիքներով։Աֆրիկայում ամիսներ շարունակ ապրելուց հետո սկսեցին վերանայել իրենց իսկ հայացքները ճարտարապետության վերաբերյալ․շատ էին նայում և վերլուծում տեղի մոտեցումները, սկզբունքները և հետևություններ անում ։

Վերադառնալով Փարիզ 1987 թ․ Աննա և Ժան-Ֆիլիպը հիմնադրեցին Lacaton&Vassal Architectes. 30 տարի շարունակ նրանք նախագծում են մասնավոր և հասարակական կացարաններ,մշակութային և կրթական հաստատություններ,հանրային տարածքների քաղաքային մարտավարություններ մշակում՝հետևելով հիմնական սկզբունքներին ։

Նիգերից վերադառնալուց հետո սկսեցին առաջին նախագիծը-Maison Latapie ,Ֆրանսիա (1993)։


Այնտեղ առաջին անգամ կիրառվեց օպտիմալ բիոկլիմայական հարմարություն ստեղծող ջերմոցային տեխնոլոգիան։ Lacaton & Vassal -ը ներառեց ճարտարապետության մեջ արևի լույսը և բնական օդափոխության համակարգը,որպեսզի հնարավորություն ստեղծվի կառավարել միկրոկլիման բաց տարածության մեջ։ «-Սկզբում մենք ուսումնասիրեցինք բուսաբանական այգիների ջերմոցների տպավորիչ փխրուն բույսերը,չքնաղ լույսը և թափանցիկությունը,ինչպես նաև բաց տարածության մեջ ուղղակի կլիման փոփոխելու հնարավորությունը։Մենք շահագրգռված էինք այդ նրբագեղությունը բերել դեպի ճարտարապետություն»,-պատմում է Աննա Լակատոնը։

Երկրորդ ներկայանալի օրինակը -մասնավոր նստավայր Կապ-Ֆերրեն էր,Ֆրանսիա (1998)։Արկաշոն ծոցի շուրջ 46 տեսակ ծառ կտրելու փոխարեն ,ճարտարապետները բարձրացրեցին տունը,կառուցելով այն ծառերի շուրջ՝ծառի բների մի մասը շինության մեջ թողնելով։




Կարգախոսը Lacaton & Vassal -ի հետևյալն է․«Երբեք մի ավիրիր,երբեք մի քանդիր-միշտ ավելացրու,փոփոխիր և օգտագործիր կրկնակի անգամ»։Նման հայտարարությամբ նրանք հանդես եկան 2004 թ․, երբ ֆրանսիական կառավարության մշակված ծախսատար մարտավարությունը ՝ քանդել բնակելի տները կեցության համար դեռ պիտանի,բայց վատ համբավ ունեցող, վիճարկեցին ճարտարապետ Ֆրեդերիկ Դրյուոյի հետ միասին։Առաջին նախագծերից մեկը,որն ապացուցեց,որ կառույցի ֆիզիկական ստրուկտուրան կարող է հաջող տարբերակով մոդեռնիզացվել ՝ քիչ ծախս պատճառելով, քան ավիրելն ու վերականգնելը,իսկ իմիջը ՝փոփոխել։ Սեն-Նազերե և 17 հարկանի շենք Փարիզում,որի ֆասադային հատվածը ծածկված է ձմեռային այգով։ Դրանից հետո շատ ավելի ուրիշ,ավելի հայտնի նախագծեր հաջորդեց։ Աննա Լակատոն ․«Տրանսֆորմացիան -հնարավորություոն է ավելի շատ և ավելի լավ անել այն,ինչ արդեն գոյություն ունի․Քանդելը-թեթև և կարճաժամկետ որոշում է։Էներգիայի,նյութի և պատմության վատնում։Ավելին,դա հանրային բացասական մեծ ազդեցություն է թողնում։Դա մեզ համար բռնության ակտ է»։ Lacaton & Vassal -ի համար կարևոր է ապրելու պայմանների բարելավումը և մարդկանց ավելի բաց դարձնել հանրային կյանքին և կայունությանը։Իրականում, ինչպես նշում են ճարտարապետները, բնակիչները շատ կապնված են իրենց տան հետ և թերությունները չեն նկատում և նրանց հետ ոչ ոք չի զրուցում։ Լակատոն ու Վասսալը վստահեցնում են ,որ «-միշտ հարկավոր է թույլ տալ բնակիչներին սեփական ավանդն ունենալ։Նրանց հարկավոր է ընդունել իբրև նախագծի իրական գործընկերներ,ոչ թե ուղղակի հարցնել,թե ինչ գույն ընտրել։Այդ դեպքում է իրապես ստացվում փոխակերպումը, և մարդիկ ավելի լավ հասկանալով կատարվող իրավիճակը՝ավելի բաց են դառնում»։ «Ճոխության իդեան պարզի մեջ մեզ դուր է գալիս-«քիչը նշանակում է շատ»,-ինչը նաև կարող է կիրառել ֆինանսական մոտեցման մեջ․«էժանագին նշանակում է շատ»։Մեր նպատակը- խնայել ,որ մաքսիմում շատ արվի,որ ապրելու,կյանքի հնարավորությունները շատանա ընտանիքների համար,ովքեր պարտադիր չէ որ շատ գումար ունենան»-ասում է Վասսալը։ Շատերի կողմից անհասկանալի և շատ աղմուկ չհանած նախագծերից մեկը Բորդոյում քաղաքային հրապարակի վերակառուցումն է։ Լակատոնը և Վասսալը երկար հետևել են քաղաքային տարածքը և բնակիչների պահվածքը,շփվել քաղաքացիերի հետ,որից հետո եկել են այն եզրակացության,որ հրապարակը այսպես էլ չքնաղ է ,ուղղակի հարկավոր է այն ավելի մաքուր պահել և հաճախ խնամել ծառերը ու մանրախիճ լցնել,իսկ գումարը ծախսել մեկ այլ տեղ ։Այս մոտեցումը Ժան-Ֆիլիպ Վասսալը շատ հեշտ է բացատրում․«Երբ գնում եք բժշկի, նա կարող է ձեզ ասել,որ առողջ եք և հաբեր նշանակելու կարիք չկա։Ճարտարապետությունն էլ այդպիսին պիտի լինի։Եթե ուշադիր նայեք և ժամանակ տրամադրեք հետևելուն,երբեմն վճիռը կլինի «ոչինչ չանելը»։ Պրիցկերի մրցանակի ժյուրիի մասնակիցները միաձայն այն կարծիքին են, որ Աննա Լակատոնի և Ժան-Ֆիլիպ Վասսալի աշխատանքները արտացոլում են ճարտարապետության ժողովրդավարական ոգին ։Նրանց բնորոշ է հետևյալ ճարտարապետական մոտեցումը․թարմացնել մոդեռնիզմի ժառանգությունը, նաև վերաիմաստավորել են ճարտարապետի մասնագիտությությունը։Նրանք հստակ արձագանքում են կլիմակայական և էկոլոգիական խնդիրներին,հասարակական կարիքներին և ստեղծում էսթեթիկ ու էթիկապես ճիշտ ճարտարապետություն։ Նյութի աղբյուրը՝ https://design-mate.ru/ Փորձեց հայերեն ներկայացնել ՝Մելինե Ահեկի #Lacaton_and_Vassal #The_2021_Pritzker_Prize #Architecture


9 views0 comments

Recent Posts

See All

Comentarios


bottom of page