top of page
Search

«Սևը գույն չէ»

Writer's picture: Meline AhekiMeline Aheki




 
ժողովրդական համոզմունքն ասում է՝ սևը վախեցնում է սևին, և նույնիսկ Սատանան իր ամբողջ սևությամբ վախենում է սևից։ 



․․․գիշեր, խաղաղություն, խավար, առեղծված, մարտահրավեր, տխրություն, ճնշում, մահ:

Այն գույն չէ, քանի որ սևը կլանում է լույսը: Հակադրվելով սպիտակին՝ այն հսկայական դեր է խաղում մեր կյանքում: Հավասարակշռում է սպիտակ գույնը (առանց խավարի չկա լույս, ին և յան): Համապատասխանում է անսահմանությանը, կանացի կենսունակությանը։ Բայց միևնույն ժամանակ կարող է խանգարել փոփոխություններին:


Մարդը միշտ վախեցել է մթությունից։ Չէ՞ որ նա չի պատկանում և երբեք չի պատկանել գիշերային կենդանիների թվին, և եթե նույնիսկ երկար դարեր նրան հաջողվել է քիչ թե շատ հարմարվել գիշերվա խավարին, նա եղել և մնում է ցերեկային արարած, ով ուրախանում է լույսով, երբ պարզ է երկինքը և վառ գույներ՝ շուրջը : Եվ թեև անտիկ ժամանակներից բանաստեղծները Օրփեոսի օրինակով երգում էին գիշերը՝ «աստվածների և մարդկանց մայր, արարչագործության սկիզբ», հասարակ մահկանացուները միշտ վախեցել են նրանից։ Նրանք վախենում էին գիշերվա խավարից և նրա մեջ թաքնված վտանգներից. վախեցած գիշատիչներից, որոնք ապրում և որս են անում մթության մեջ. նրանք վախենում էին կենդանիներից և թռչուններից, որոնց բուրդը կամ փետուրը գույնով խավարն էր հիշեցնում. Պետք չէ տարված լինել արխետիպերով՝ եզրակացության գալու համար. այս վախերը վերադառնում են հեռավոր, շատ հեռավոր ժամանակներ, երբ մարդիկ դեռ չեին սովորել կրակ արտադրել, և դրա հետ մեկտեղ՝ լույս: Խոստովանում եմ, որ երբեք չեմ հավատացել դարաշրջանից անկախ և բոլոր քաղաքակրթությունների համար ընդհանուր գունային ինչ-որ համընդհանուր սիմվոլիզմի գոյությանը։ Ընդհակառակը, ես պնդեցի, որ գույնի խնդիրներն անքակտելիորեն կապված են մշակույթի հետ, և, հետևաբար, պատմաբանն իր աշխատանքում պետք է հաշվի առնի դարաշրջանի և աշխարհագրական տարածաշրջանի առանձնահատկությունները։ Եվ այնուամենայնիվ, պետք է ասեմ. կան քրոմատիկ ասոցիացիաներ, որոնք ընդհանուր են գրեթե բոլոր հասարակությունների համար: Դրանցից քիչ են՝ կրակն ու արյունը մարդկանց մտքերում ասոցացվում են կարմիրի հետ, բուսականությունը՝ կանաչի, լույսը՝ սպիտակի, գիշերը՝ սևի։ Գիշերը, իր ողջ երկիմաստությամբ, միշտ և ամենուր ավելի շատ ընկալվում է որպես վախեցնող կամ կործանարար մի բան, քան պտղաբեր կամ հանգստացնող: ... Մթության դեմ պայքարը, մթության հանդեպ վախը, լույսի ձգտումը աստիճանաբար սովորեցրեց նախ նախապատմական ցեղերին, ապա մարդկանց տարբերել խավարի ամենափոքր աստիճաններն ու նրբերանգները, և արդյունքում նրանք ստեղծեցին սևի տարբեր երանգների մի ամբողջ սանդղակ։ . Դրա ամենավաղ ապացույցը պալեոլիթի դարաշրջանի նկարներն են. նույնիսկ այն ժամանակ նկարիչները մի քանի ներկեր ունեին սևը ստեղծելու համար, և հետագայում նրանց թիվը դանդաղ, բայց անշեղորեն աճում էր: Եվ մի քանի հազարամյակներ անց Հին Հռոմում նկարիչները ունեին արդեն սևի երանգների մի ամբողջ շարք՝ փայլատ և փայլուն, թույլ և հագեցած, սուր և փափուկ, մոխրագույն, շագանակագույն կամ նույնիսկ կապտավուն երանգով: Ավելին, այն ժամանակների նկարիչները, ի տարբերություն ներկարարների, գիտեին, թե ինչպես վարվել այս ողջ հարստության հետ և իրենց մշակած տեխնիկայի օգնությամբ հասնում են ցանկալի երանգին. Michel Pastoureau ` Black: The History of a Color

Սև ՝ առեղծված և միստիցիզմ: Միայն վստահ մարդիկ կընտրեն այս դիզայներական լուծումը բնակելի տան, բնակարանի կամ գրասենյակի համար: Այն խորը հոգեբանական գույն է՝ դրական և բացասական հատկանիշներով։ Ինտերիերի մեջ դրա ընկալումը կախված է լուսավորությունից, լրացուցիչ գունային շեշտադրումներից, հյուսվածքներից: Դրական հատկանիշներն են ստեղծագործականություն, զսպվածություն, հեռատեսություն: Բացասական՝ դեպրեսիա, դատարկություն, անհանգստություն, թուլություն, եսասիրություն: Սևն ընդգծում է հակադրությունը: Դրանով մյուս երանգներն ավելի վառ ու արտահայտիչ են թվում: Կաևորը չափը չանցնելն է,որ ճնշում չգործադրի նյարդային համակարգի վրա։ Սև գույնը տալիս է բարձր ինքնագնահատական ​​և ուժ, սակայն այն կարող է խոչընդոտ հանդիսանալ մարդկանց միջև հարաբերություններում։ Միշտ ավելի լավ է այն լրացնել այլ գույներով։


Սևը ախրոմատիկ գույն է և եթե կարծում եք այն երանգներ չունի՝ սխալվում եք: Կան շատ երանգներ, խորը կամ թանձր երանգներ՝

անտրացիտ - հարուստ է արծաթափայլ փայլով;

տավարի արյուն - կարմիր երանգ

կապտավուն սև - կապույտ երանգ

հողեղեն - սև-մոխրագույն-գունատ

Երանգները կարելի է բաժանել սառը, մուգ, թավշյա, ձանձրալի և փայլուն: Գույնը կախված է լուսավորությունից։ Հիմնական բանը կենտրոնացումն է: Ուշադրությունը կենտրոնացնել կարողանալ հիմնական,կարևոր դետալների վրա և ստեղծել պատկառելի, խորը, խորհրդավոր ձևավորում: Դիզայներական խաբկանք ՝որտեղ մտածված են կիրառվում գույնն ու նյութը : Միանշանակ մուգ ինտերիեր ստեղծելը հեշտ չէ, բայց եթե ճիշտ տեխնիկա օգտագործեք, այն կարող է ոճային դառնալ: Սև գույնը տարածությունն ավելի ծավալուն է դարձնում, հիանալի ֆոն է ստեղծում վառ շեշտադրումների և արվեստի առարկաների համար: Հակառակ տարածված կարծիքի, սև պատերով, հատակով և առաստաղներով ինտերիերում տարածքը տեսողական ավելի խորն է երևում: Սևի մասին հիմնական նախապաշարմունքը գալիս է նրա մռայլությունից: Այնուամենայնիվ, դիզայներները ցույց են տալիս, որ նման ինտերիերը կարող է ներդաշնակ տեսք ունենալ:

Սևի հետ աշխատելիս պետք է հետևել մի քանի կանոնների. նախ՝ լույսը,որքան շատ բնական լույս լինի սենյակում, այնքան լավ: Լույսի բացակայության դեպքում փակ սև տարածությունը մռայլ տեսք կունենա: Մուգ ինտերիեր ընտրելիս օգտագործեք մի շարք հյուսվածքներ և երանգներ. սևն ունի բազմաթիվ տարբերակներ: Սա կդարձնի ինտերիերը հետաքրքիր և տեսողական հարուստ: Հարմարավետ զգացողություն ստեղծելու համար ավելացրեք ջերմ շեշտադրումներ՝ բնական փայտից կահույք, թեթև տեքստիլ: Կարևոր է հիշել, որ փոշու յուրաքանչյուր կետ տեսանելի է մուգ ֆոնի վրա, ուստի ավելի լավ է ընտրել հեշտությամբ լվացվող մակերեսներ լոգարանի, խոհանոցի կամ միջանցքի համար: Սևը ինտերիերում համարձակ է և սադրիչ: Այնուամենայնիվ, այս շեշտադրումը պահանջում է մանրակրկիտ քննարկում:

Սև գույնը ինտերիերն ավելի արտահայտիչ է դարձնում։ Նա ուշադրություն է գրավում և ստեղծում դրամատիկական ու թատերականության տպավորություն։Բացի այդ, սև եզրագծերը դետալները ընդգծելու հիանալի միջոց են: Այս գույնը կբարձրացնի ցանկացած առարկայի տպավորությունն իր ֆոնի վրա:

Սևը հարմար է ինչպես մեծ, այնպես էլ փոքր տարածքների համար։ Շատերն ընտրում են բաց գույներ փոքր բնակարանների համար, որպեսզի տեսողականորեն ընդլայնեն տարածքը։ Այնուամենայնիվ, սա ընդամենը սովորական միֆ է։

Սև գույնը կփոխի ինտերիերն ու տրամադրությունը։ Նա տանը կստեղծի հարմարավետության նոր և անսովոր մթնոլորտ, ճանապարհ կբացի դեպի հավակնոտ, գրոտեսկային և բարդ դեկորների համար, որը քչերն են որոշում:

Սևը բազմակողմանի է և հիանալի համադրվում է գրեթե բոլոր ոճերի հետ: Մինիմալիզմ կամ բոհո, ռետրո, հայ-թեք կամ ամենանորաձև լոֆտն անգամ սև գույնի առկայությամբ կվերածվի արվեստի իրական գործերի։ Սևի և սպիտակի համադրությունը դասական է համարվում. այն պատշաճ տեսք ունի ցանկացած ոճում և տեսողականորեն հավասարակշռում.բալանսավորում է տարածությունը։ Ինչպես նաև կարող եք նոսրացնել մուգ ինտերիերը վառ կահույքով և աքսեսուարներով: Նրանք ավելի շահեկան տեսք կունենան դրա ֆոնին։

Զարդարեք սենյակը արվեստով. Սևը հիանալի ֆոն է նկարների համար:

Ոսկին ևս վերջին ժամանակների ինտերիերի գլխավոր միտումներից մեկն է։ Բացի այդ, այն շատ լավ է համադրվում սևի հետ: Եթե ​​չեք սիրում դեղին ոսկի, փորձարկեք այլ երանգներով՝ վարդագույն ոսկի, պղինձ, արույր:

Ավելացրեք կանաչապատում: Բույսերը կարող են թարմացնել ցանկացած ինտերիեր, ներառյալ սևով զարդարվածները: Մի քանի ծաղիկ դրեք սենյակում ծաղկամանների մեջ կամ ծաղկեփնջեր, և այն կդադարի մռայլ տեսք ունենալ:

Միավորել սևի տարբեր երանգներ: Հմուտ մոտեցմամբ մոնոխրոմ ինտերիերը շատ արտահայտիչ տեսք կունենա և եթե ​​դեն նետեք կասկածները և լսեք մասնագետների խորհուրդները, կարող եք ստեղծել հիանալի,յուրօրինակ ինտերիեր՝ խախտելով բոլոր կանոնները:



...կարևոր մի բան ևս.այս գույնի երկու տեսակ կա՝ անփայլ սև (ater) և փայլուն սև (niger): Այս երկակիությունը սևի հիմնական հատկանիշն է. կարմիր (ruber և կանաչ (viridis) նշելու համար բավական է մեկ հիմնական տերմին, մինչդեռ կապույտը և դեղինը ընդհանրապես չունեն իրենց անունները. դրանք նշելու համար նրանք դիմում են ոչ ճշգրիտ սահմանումների, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ փոխվել (գուցե սա վկայում է այն մասին, որ կապույտն ու դեղինը այնքան էլ տարածված չէին հռոմեացիների շրջանում): Բայց սևն ու սպիտակը ունեն երկու անուն, երկու ընդհանուր հիմնական տերմին, և դրանց իմաստային դաշտը բավականաչափ բազմազան է՝ արտահայտելու այս երկու գույների ամբողջ քրոմատիկ տիրույթը և ամբողջ սիմվոլիկան: Ատերը և Նիգերը (ater & niger) սև են, ալբուսը և կանդիդուսը (albus и candidus) ՝սպիտակ: Michel Pastoureau ` Black: The History of a Color

404 views0 comments

Recent Posts

See All

Comentarios


bottom of page