top of page
Search
Writer's pictureMeline Aheki

Bauhaus -մի դպրոցի պատմություն


Բաուհաուզ (գերմ.՝ Bauhaus), լրիվ անվանումը՝ Շինարարության գեղարվեստական ձևաստեղծման բարձրագույն դպրոց (Hochschule für Bau und Gestaltung), ուսումնական հաստատություն և ճարտարապետա-գեղարվեստական միություն էր Գերմանիայում։


Բաուհաուց դպրոցը հիմնվել է Վայմարում1919 թվականի ապրիլի 25- ին, Սաքսոնա- Վայմարյան կերպարվեստի բարձրագույն դպրոցի և Անրի Վան դե Վելդեի հիմնած Սաքսոնա- Վայմարյան կիրառարական արվեստի դպրոցի միավորման արդյունքում։ Հիմնարկը ղեկավարեց բեռլինյան երիտասարդ ճարտարապետ Վալտեր Գրոպիուսը։ Ոսանողներին և դասախոսներին միավորում էին նորարական մոտեցումը արվեստին և ձախ հայացքները։ Բաուհաուզի ղեկավարները ելնելով ֆունկցիոնալիզմի գեղագիտությունից, նպատակադրվել էին մշակել պլաստիկ արվեստների ձևաստեղծման «ընդհանրացված սկզբունքներ»։ 1925 թվականից Վայմարի իշխանությունը դադարեցնում է Բաուհաուզի ֆինանսավուրումը և դպրոցը տեղափոխվում է Դեսսաու։

Բաուհաուզի ղեկավարը Վալտեր Գրոպիուսն էր:Վալտեր Գրոպիուսը 1907 - 1910 թվականներին Միս վան դեր Ռոեի և Լե Կորբյուզեի հետ աշխատել է Պ. Բեռնսի արվեստանոցում։ 1919 - 1928 թվականներին ղեկավարել է Բաուհաուզը, 1929 - 1957 թվականներին եղել է ժամանակակից ճարտարապետական միջազգային կոնգրեսի (CIAM) փոխնախագահը։ Նացիստների իշխանության գալուց հետո արտագաղթել է Լոնդոն, ապա ԱՄՆ։ Գրոպիուսի ամվան հետ է կապված ճարտարապետության զարգացման առավել հետաքրքիր փուլերից մեկը՝ ֆունկցիոնալիզմի կազմավորումը։ Գրոպիուսը առաջիններից էր, որ իրացրեց ինդուստրիալ արտադրության հնարավորությունները, ստեղծելով ժամանակակից ճարտարապետության և դիզայնի նոր ձևեր։ Զբաղվելով շինարվեստի սոցիալական պրոբլեմներով՝ Գրոպիուսը սակայն դուրս չեկավ ռեֆորմիստական պատրանքների սահմաններից, հուսալով որ բանական ճարտարապետությունը ի վիճակի է հասարակության մեջ արմատավորել սոցիալական հարաբերությունների խելամիտ ձևեր։ Նրան փոխարինեց Հաննես Մեյերը, իսկ 1930- ից ղեկավարությունը ըստանձնեց Լյուդվիգ Միս վան դեր Ռոէն։ Նրանցից բացի դասավանդում էին մի շարք առաջատար ճարտարապետներ և ավանգարդիստ նկարիչներ՝ Ի. Իտտենը, (նրա մասին առանձին կանդրադառնանք հետագա նյութերում) Պ. Կլեեն, Վ. Կանդինսկին, Լ. Ֆեյնինգերը և ուրիշները։

Գույնի գլխավոր իդեոլոգ-գաղափարակիրը իհարկե Ի․Իտտենն էր,ով դասավանդում էր գույնի թեորիան և դիզայնի հիմունքները․1961 թ․ նոր միայն լույս տեսավ այսօր իսկ արդեն դասական համարվող նրա <<Գույնի արվեստը>>։Բաուհաուսին խորհրդանշող հիմնական գունային գամման հետևյալն է՝ կարմիր, դեղին, կապույտ, սև և սպիտակ․մաքուր,կոնտրաստային-հակադրվող ՝առանց կիսատոների ,գույներ։Առանց բարդ ֆորմաների,պարզ երկրաչափական մարմիններ՝եռանկյուն,շրջանակ և քառաակուսի։ Բաուհաուզում ուսումնական մեթոդի հիմքը գործնական աշխատանքն էր նախագծային և արտադրական արվեստանոցներում, ուսումնավարժական աշխատանքների հետ մեկտեղ ստեղծվում էին նախագծեր (օրինակ՝ բնակելի տան տիպային նախագիծ), դեկորատիվ, գեղանկարչության, պլաստիկայի արդյունաբերական մասսայական արտադրանքի նմուշներ (կահույք, լուսամփոփներ, կտորեղեն և այլն)։

20-րդ դարի գեղարվեստական ձևաստեղծման կազմավորման, ճարտարապետության մեջ ռացիոնալիզմի սկզբունքների հաստատման հարցում Բաուհաուզը որոշակի դեր է կատարել։ Կերպարվեստի բնագավառում Բաուհաուզը համաշխարհային ձևապաշտական սկզբունքների կենտրոնն էր։ Դպրոցում հրատարակվում էր համանուն ամսագիր (Bauhaus) և Բաուհաուզի գրքերի շարք՝ «Bauhausbücher»։

Արդյունաբերական և բնակելի զանգվածների նախագծման հարցերում ֆունկցիոնալիստները ձգտում էին հասնել դրանց առավել ռացիոնալ տեղաբաշխմանը և խնայողական նախագծմանը։

Ամեն դետալ իր հստակ դերը պիտի ունենա,առանց ավելորդ անիմաստ դեկորացիաների։Առաջնային է ֆունկցիան,որն էլ հենց ֆորման է որոշում։Բաուհաուսի հետևորդները պարզեցրեցին ամեն ինչը․ Վ․ Գրոպիուսը ստեղծեց ,ասել է թե ամենից մինիմալիստիկ և ճանաչված դռան բռնակը ։ Առաջին պլան էին մղվում ինժեներական տեխնիկական սկզբունքները և շենքի հստակ արտահայտված կոնստրուկտիվ կմախքը։ Բնորոշ օրինակ է Վալտեր Գրոպիուսի նախագծով Դասաուում կառուցված Բաուհաուզի շենքը (1925-1926)։

Այն բաղկացած է երկրաչափական կանոնավոր ձևի տարբեր կորպուսներից, որոնց արտաքին տեսքում հստակորեն արտահայտվում է յուրաքանչյուրի դերը։ Հարթ բետոնե պատերի և հորիզոնական հոծ կտրվածքների տեսքով հսկա պատուհանների հակադրությունները, ամեն տեսակ դեկորատիվ մանրամասների բացակայությունը, ճարտարապետական կերպարանքի ծայրաստիճան լակոնականությունն, այսպես կոչված, կոնստրուկտիվ ոճի ամենից ավելի տիպական հատկանիշներն են։ Ֆունկցիոնալ խնդիրների լուծման մեջ միակողմանի մոտեցումը հանգեցրեց ուղղագիծ ուրվագծերի երկրաչափական ձևերի աղքատության և միալարության։

Տեխնիկայի և ինժեներության դերի չափազանցումը մի շարք դեպքերում հանգեցրեց դրանց ֆետիշացմանը, տեխնիզացիայի առջև խոնարհվելուն։ Այս տեսակետից օրինակելի է տեխնիցիզմի տեսաբաններից մեկի՝ Լյուդվիգ Միս վան դեր Ռոեի գործունեությունը, որը 1945 թ.-ից հետո զարգացրեց ֆունկցիոնալիզմի որոշ գաղափարներ։ Նա մշակել է 30-40 հարկանի ապակեպատ, խորանարդաձև՝ ներսում չմասնատված տարածությամբ և շարժական միջնորմներով շենքերի տիպ։ Նրա ճարտարապետության մեջ իշխում են ապակու և պողպատի գերադասությունը, խնայողության սկզբունքը, պարզ ձևերը նուրբ մանրամասները, բայց միաժամանակ միօրինակությունն ու սխեմատիզմը։ Միօրինակությունն է որոշում համարյա բոլոր կառույցների բնույթը, որոնք նրա նախագծով են կառուցված Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի շատ երկրներում (բնակելի տներ Չիկագոյում, 1950-ական թթ., Սիգրեմ ընկերության 22 հարկանի շենքը Նյու Յորքում, 1958)։ 1933 թվականին նացիստական կառավարությունը, որ դեռ 1920 թվականներից ելույթ էր ունենում Բաուհաուզի դեմ՝ լուծարեց դպրոցը։ 20-րդ դարի հայտնի դպրոցներից մեկը,որը արվեստի և դիզայնի բնագավառում ամենամեծ ազդեցությունն է թողել։ Նրա ուղղության և մտածելակերպի հետքերը առօրյա մեր կյանքում ներկա է ։Աշխարհի տարբեր ծայրեր տեղափոխված դասախոսները և ուսանողները շարունակել են արարել այդ տարածքներում՝մեկդարյա ժառանգություն փոխանցելով ստեղծագործողներին։





355 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page