top of page
Search

GOD is in the details #1 -ամենահայտնի աթոռները

Writer's picture: Meline AhekiMeline Aheki

․․․ The Devil/God is in the details << Սատանան-Աստված դետալների մեջ է>> արտահայտության մենաշնորհը բարդ է ասել,թե ումն է։ Ludwig Mies van der Rohe (1886—1969) -ին է պատկանում այս արտահայտությունը,չնայած հիմնավորված չէ հեղինակը արդյոք հենց նա է,թե՝ոչ։Հեղինակային իրավունքի մի մասը պատկանում է ասում են արվեստաբան

Aby Warburg -ին, ինչպես նաև Gustave Flaubert (1821–1880) -ին ՝ բարի Աստվածը դետալների մեջ է ( "Le bon Dieu est dans le détail" ("the good Lord is in the detail") ): Ինչևէ․․․այս արտահայտության մեջ է ամփոփվում մի ամբողջ մտածողություն`դետալային մտածողություն։Շատ հաճախ աչքը ամբողջի մեջ հենց դետալներն է նկատում և կարևորում,ուստի այսօր ամենահարմարավետ մասնիկի՝ աթոռի մասին կխոսենք և նրանց հեղինակների։Հարմար տեղավորվենք մեր աթոռների մեջ և սկսենք ճանաչել աշխարհի ամենահայտնի աթոռների անունները և հեղինակներին ,որոնք անցյալի մի մաս կազմելով՝շարունակում են լինել և ապրել մեզ հետ։ Eames Lounge Չարլզ Օրմոնդ Իմզ կրտսեր (անգլ.՝ Charles Ormond Eames, 1907 թվականհունիսի Սենթ Լուիս-1978 թվական օգոստոսի Սենթ Լուիզ) և Ռեյ Իմզ (անգլ.՝ Ray Eames, 1912 թվական դեկտեմբերի 15, Սակրամենտո- 1988 թվական օգոստոսի 21 Լոս Անջելես ), ամերիկացի ճարտարապետներ և դիզայներներ։ 1945 թվականին նրանք նախագծել են նրբատախտակյա աթոռը, որի վրա կարելի էր հանգստանալ։ 1956 թվականին դրան լրացվել է մի փոքրիկ օտոմանակ բազմոց, այդպիսով վերածվելով շեյզլոնգ աթոռի։ 1979 թվականին Չարլզի մահից հետո Իմզի աշխատանքը արժանացել է Արքայական ոսկե մեդալի։

Swan...Egg...Ant...Drop...Series 7 -Առնե Էմիլ Յոկոբսեն (անգլ.՝ Arne Emil Jacobsen փետրվարի 11, 1902 Կոպենհագեն, Դանիա- մարտի 24, 1971 Կոպենհագեն, Դանիա), դանիացի ճարտարապետ և դիզայներ, դանիական ֆունկցիոնալիզմի ոճի հիմնադիր։ Ալվար Աալտոյի հետ միասին սկանդինավյան դիզայնի ամենահայտնի ներկայացուցիչն է։ Բացի ճարտարապետական կառույցներից, ստեղծել է մի շարք ինքնատիպ աթոռներ և կահույքի այլ տեսակներ։ Արժանացել է միջազգային մի շարք պատվոգրերի և մեդալների։ Առնե Յակոբսոնը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո է որոշել զբաղվել կահույքի դիզայնով ,ոգևորվելով ի դեպ Չառլզ և Ռեյ Իզմից։ Նրա գրեթե բոլոր իրերը նախատեսված են հատուկ տարածքների համար։ Յակոբսոնի շատ աշխատանքներ դարձել են դասական, որոնց շարքում առանձնակի տեղ ունեն մի քանիսը։Աթոռների ամենահայտնի օրինակներ․ The Swan -կարապ,ստեղծվել է 1958 թ․ Radisson SAS Royal Hotel -ի համար․հայտնի Fritz Hansen կահույքի դիզայնով զբաղվող ընկերությունն է արտադրել այն․․․

The Egg - Այս բազկաթոռը հատուկ նախագծվել է Կոպենհագենի Radisson SAS Royal Hotel հյուրանոցի ինտերիերի համար։Լինելով պերֆեկցիոնիստ՝Առնեն աթոռի յուրօրինակ դիզայնի վրա այնքան ժամանակ աշխատեց,մինչև ստացավ իր մտացածին ֆորման,ուստի ոչ մի դետալ տափակ-ծեծված չէր և իզուր չէ ,որ այս աթոռն էր ապագա ֆանտաստիկ ժանրի ֆիլմերում օգտագործվում շատ հաճախ՝իբրև ֆուտուրիստիկ ինտերիերի մաս։

The Ant- Novo Nordisk դեղագործական ընկերության ճաշարանի համար նախատեսված առանց արմնկակալների դարսվող աթոռների շարք (No 3100 մոդել)։ Աթոռն անունն ստացել է գլուխը բարձրացրած մրջյունի հետ իր ուրվագծի արտաքին նմանության պատճառով։ Մրջյուն-աթոռն առաջին մոդելն է, որի մեջքն ու նստատեղը պատրաստված են կաղապարային ֆաների մեկ ամբողջական թերթից։ Աթոռն ունի մետաղական շրջանակ, որը ներառում է երեք քրոմապատ ոտքեր (սկզբում դրանք պլաստմասե են եղել)։ Ավելի ուշ՝ 1980 թվականին, ավելացվել է քառաոտ մոդիֆիկացիան (մոդել թիվ 3101)։ Խայտառակ կերպով հայտնի դարձավ The Ant-ը Lewis MorleyChristine Keeler -ի կիսամերկ ֆոտոշարքից հետո և դարձավ դանիական ամենահայտնի աթոռը։


The Drop - Առնե Յակոբսենը նախագծեց իր Drop աթոռը որպես մի գլուխգործոց՝ Radisson SAS Royal Hotel հյուրանոցի համար (այժմ Radisson Blu Royal հյուրանոցի մաս): Նախատեսված էր բացառապես հյուրանոցի համար և Drop-ն ի սկզբանե արտադրվում էր Swan-ի և Egg-ի հետ միասին, բայց շատ սահմանափակ քանակով: Ավելի քան 50 տարի հետո Drop- ը վերապատրաստվեց 2014 թ.-ին: Գեղեցիկ մեջքով թեքված աթոռը Arne Jacobsen- ի սիրած կտորն էր: Այսօր աթոռը ունի բազմազան գույներ `ինչպես պլաստմասե, այնպես էլ կաշվե կամ գործվածքային պաստառապատմամբ,քրոմով կամ փոշիով պատված:


The seven series -Դարսվող աթոռների այս շարքը ևս պատրաստվել է ֆաների մեկ ամբողջական թերթից։ Ունեն տարբերություններ ոտքերի, արմնկակալների, հարդարման նյութերի տեսանկյունից, բայց նույնն են մեջքի ձևով, որը հիշեցնում է ավազի ժամացույցի ուրվագիծ։

Այս շարքում ընդգրկված որոշ մոդելներից են․

  • թիվ 3107 մոդել - ամենահաջողված աթոռը 3107 մոդելն է՝ չորս ոտքով. 20-րդ դարի վերջին վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ

  • թիվ 3117 մոդել - աթոռ՝ պտտվող նեցուկով

  • թիվ 3177 մոդել - բազկաթոռ

  • թիվ 3207 մոդել - չորս բազկաթոռներով և չորս ոտքերով աթոռ

  • թիվ 3217 մոդել - աթոռ բազկաթոռներով և պտտվող նեցուկով

  • թիվ 3130 մոդել - աթոռ (անգլ.՝ Grand Prix), փայտից պատրաստված

  • թիվ 3208 մոդել - աթոռ «Լիլիա»՝ թեք արմնկակալներով և չորս ոտքերով

  • թիվ 3218 մոդել - աթոռ «Լիլիա»՝ կորաձև արմնկակալներով, անիվների վրա ։

FRITZ HANSEN -ի պաշտոնական կայքը` որտեղ կկարողանաք ծանոթանալ ԱռնԷ Յակոբսենի նախագծած այլ կահույքի հետ։


54 views0 comments

Recent Posts

See All

Opmerkingen


bottom of page