GOD is in the details #1 -ամենահայտնի աթոռները
- Meline Aheki

- Apr 10, 2021
- 3 min read
․․․ The Devil/God is in the details << Սատանան-Աստված դետալների մեջ է>> արտահայտության մենաշնորհը բարդ է ասել,թե ումն է։ Ludwig Mies van der Rohe (1886—1969) -ին է պատկանում այս արտահայտությունը,չնայած հիմնավորված չէ հեղինակը արդյոք հենց նա է,թե՝ոչ։Հեղինակային իրավունքի մի մասը պատկանում է ասում են արվեստաբան
Aby Warburg -ին, ինչպես նաև Gustave Flaubert (1821–1880) -ին ՝ բարի Աստվածը դետալների մեջ է ( "Le bon Dieu est dans le détail" ("the good Lord is in the detail") ):
Ինչևէ․․․այս արտահայտության մեջ է ամփոփվում մի ամբողջ մտածողություն`դետալային մտածողություն։Շատ հաճախ աչքը ամբողջի մեջ հենց դետալներն է նկատում և կարևորում,ուստի այսօր ամենահարմարավետ մասնիկի՝ աթոռի մասին կխոսենք և նրանց հեղինակների։Հարմար տեղավորվենք մեր աթոռների մեջ և սկսենք ճանաչել աշխարհի ամենահայտնի աթոռների անունները և հեղինակներին ,որոնք անցյալի մի մաս կազմելով՝շարունակում են լինել և ապրել մեզ հետ։
Eames Lounge — Չարլզ Օրմոնդ Իմզ կրտսեր (անգլ.՝ Charles Ormond Eames, 1907 թվականհունիսի Սենթ Լուիս-1978 թվական օգոստոսի Սենթ Լուիզ) և Ռեյ Իմզ (անգլ.՝ Ray Eames, 1912 թվական դեկտեմբերի 15, Սակրամենտո- 1988 թվական օգոստոսի 21 Լոս Անջելես ), ամերիկացի ճարտարապետներ և դիզայներներ։
1945 թվականին նրանք նախագծել են նրբատախտակյա աթոռը, որի վրա կարելի էր հանգստանալ։ 1956 թվականին դրան լրացվել է մի փոքրիկ օտոմանակ բազմոց, այդպիսով վերածվելով շեյզլոնգ աթոռի։ 1979 թվականին Չարլզի մահից հետո Իմզի աշխատանքը արժանացել է Արքայական ոսկե մեդալի։
Swan...Egg...Ant...Drop...Series 7 -Առնե Էմիլ Յոկոբսեն (անգլ.՝ Arne Emil Jacobsen փետրվարի 11, 1902 Կոպենհագեն, Դանիա- մարտի 24, 1971 Կոպենհագեն, Դանիա), դանիացի ճարտարապետ և դիզայներ, դանիական ֆունկցիոնալիզմի ոճի հիմնադիր։ Ալվար Աալտոյի հետ միասին սկանդինավյան դիզայնի ամենահայտնի ներկայացուցիչն է։ Բացի ճարտարապետական կառույցներից, ստեղծել է մի շարք ինքնատիպ աթոռներ և կահույքի այլ տեսակներ։ Արժանացել է միջազգային մի շարք պատվոգրերի և մեդալների։
Առնե Յակոբսոնը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո է որոշել զբաղվել կահույքի դիզայնով ,ոգևորվելով ի դեպ Չառլզ և Ռեյ Իզմից։ Նրա գրեթե բոլոր իրերը նախատեսված են հատուկ տարածքների համար։ Յակոբսոնի շատ աշխատանքներ դարձել են դասական, որոնց շարքում առանձնակի տեղ ունեն մի քանիսը։Աթոռների ամենահայտնի օրինակներ․
The Swan -կարապ,ստեղծվել է 1958 թ․ Radisson SAS Royal Hotel -ի համար․հայտնի Fritz Hansen կահույքի դիզայնով զբաղվող ընկերությունն է արտադրել այն․․․
The Egg - Այս բազկաթոռը հատուկ նախագծվել է Կոպենհագենի Radisson SAS Royal Hotel հյուրանոցի ինտերիերի համար։Լինելով պերֆեկցիոնիստ՝Առնեն աթոռի յուրօրինակ դիզայնի վրա այնքան ժամանակ աշխատեց,մինչև ստացավ իր մտացածին ֆորման,ուստի ոչ մի դետալ տափակ-ծեծված չէր և իզուր չէ ,որ այս աթոռն էր ապագա ֆանտաստիկ ժանրի ֆիլմերում օգտագործվում շատ հաճախ՝իբրև ֆուտուրիստիկ ինտերիերի մաս։
The Ant- Novo Nordisk դեղագործական ընկերության ճաշարանի համար նախատեսված առանց արմնկակալների դարսվող աթոռների շարք (No 3100 մոդել)։ Աթոռն անունն ստացել է գլուխը բարձրացրած մրջյունի հետ իր ուրվագծի արտաքին նմանության պատճառով։ Մրջյուն-աթոռն առաջին մոդելն է, որի մեջքն ու նստատեղը պատրաստված են կաղապարային ֆաների մեկ ամբողջական թերթից։ Աթոռն ունի մետաղական շրջանակ, որը ներառում է երեք քրոմապատ ոտքեր (սկզբում դրանք պլաստմասե են եղել)։ Ավելի ուշ՝ 1980 թվականին, ավելացվել է քառաոտ մոդիֆիկացիան (մոդել թիվ 3101)։ Խայտառակ կերպով հայտնի դարձավ The Ant-ը Lewis Morley -ի Christine Keeler -ի կիսամերկ ֆոտոշարքից հետո և դարձավ դանիական ամենահայտնի աթոռը։
The Drop - Առնե Յակոբսենը նախագծեց իր Drop աթոռը որպես մի գլուխգործոց՝ Radisson SAS Royal Hotel հյուրանոցի համար (այժմ Radisson Blu Royal հյուրանոցի մաս): Նախատեսված էր բացառապես հյուրանոցի համար և Drop-ն ի սկզբանե արտադրվում էր Swan-ի և Egg-ի հետ միասին, բայց շատ սահմանափակ քանակով: Ավելի քան 50 տարի հետո Drop- ը վերապատրաստվեց 2014 թ.-ին: Գեղեցիկ մեջքով թեքված աթոռը Arne Jacobsen- ի սիրած կտորն էր: Այսօր աթոռը ունի բազմազան գույներ `ինչպես պլաստմասե, այնպես էլ կաշվե կամ գործվածքային պաստառապատմամբ,քրոմով կամ փոշիով պատված:
The seven series -Դարսվող աթոռների այս շարքը ևս պատրաստվել է ֆաների մեկ ամբողջական թերթից։ Ունեն տարբերություններ ոտքերի, արմնկակալների, հարդարման նյութերի տեսանկյունից, բայց նույնն են մեջքի ձևով, որը հիշեցնում է ավազի ժամացույցի ուրվագիծ։
Այս շարքում ընդգրկված որոշ մոդելներից են․
թիվ 3107 մոդել - ամենահաջողված աթոռը 3107 մոդելն է՝ չորս ոտքով. 20-րդ դարի վերջին վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ
թիվ 3117 մոդել - աթոռ՝ պտտվող նեցուկով
թիվ 3177 մոդել - բազկաթոռ
թիվ 3207 մոդել - չորս բազկաթոռներով և չորս ոտքերով աթոռ
թիվ 3217 մոդել - աթոռ բազկաթոռներով և պտտվող նեցուկով
թիվ 3130 մոդել - աթոռ (անգլ.՝ Grand Prix), փայտից պատրաստված
թիվ 3208 մոդել - աթոռ «Լիլիա»՝ թեք արմնկակալներով և չորս ոտքերով
թիվ 3218 մոդել - աթոռ «Լիլիա»՝ կորաձև արմնկակալներով, անիվների վրա ։
FRITZ HANSEN -ի պաշտոնական կայքը` որտեղ կկարողանաք ծանոթանալ ԱռնԷ Յակոբսենի նախագծած այլ կահույքի հետ։





























































link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link link