Իմ աշխատանքներով ես ցանկանում եմ ստիպել մարդկանց օգտագործել իրենց երևակայությունը ․մեծամասնությունը կյանքի հիմնական մասը անց է կացնում սոսկալի մոխրագույն-բեժի մեջ՝մահացու վախենալով գույների առատությունից։
Վերներ Պանտոն
Վերներ Պանտոն- 20-րդ դարի ամենաազդեցիկ կահույքի և ինտերիերի դիզայներներից մեկը Դանիայում։ Իր կարիերայի ընթացքում նա ստեղծել է նորարարական և ֆուտուրիստական նմուշներ տարբեր նյութերով, հատկապես պլաստիկից վառ և էկզոտիկ գույներով։ 1950-ական թվականների վերջին նրա աթոռի դիզայնը դարձել է ոչ ավանդական՝ առանց ոտքերի կամ արտահայտիչ մեջքի։ 1960 թվականին Պանտոնը հանդիսանում էր առաջին պլաստիկ աթոռի դիզայները։
Cone Chair (կոնաձև աթոռ) նախագծվել է Verner Panton- ի կողմից Vitra- ի համար 1958 թ.-ին `նստատեղի թաղանթով ապակե մանրաթելերով ամրացված պլաստմասե լամինատով, թույլ լցված պոլիուրեթանային փրփուրով և ծածկված գործվածքով:
«Բալետի պարուհի, ով կանգնած է մատների վրա և հեշտությամբ կատարում է պիրուետները»,-Նիլս-Յորգեն Կայզերի կողմից չքնաղ այլաբանություն։
Երբ այն առաջին անգամ ներկայացվեց Նյու Յորքի ցուցափեղկում ՝ բանուկ բարձր փողոցում, դա առաջացրեց երթևեկության քաոս, քանի որ վարորդները կտրուկ արգելակեցին ՝ ավելի լավ պատկերացնելու այս ֆուտուրիստական տեսք ունեցող աթոռը: Խանութը ստիպված էր այն տեղափոխել փողոցից հեռու գտնվող այլ ցուցափեղկ:
Կոնաձև աթոռը և սրտաձև աթոռը Vitra- ն արտադրում է 2004 թվականից:
Panton Chair- Վ․Պանտոնը ամբողջական կտորից բարձակային աթոռ ստեղծելու իդեայի շուրջ էքսպերիմենտներ վաղուց էր անում։1960 թ․ ՎԻՏՐԵ-ի գլխավոր տնօրենը ՝Վիլլի Ֆելբաումը պատրաստակամություն հայտնեց մշակված աթոռը մասսայական արտադրության տալ և 1965-1967 թթ աշխատելով և զարգացնելով մշակումը՝ 1967 թ Պանտոն աթոռը առաջին անգամ ներկայացվեց հանրությանը ։Այդ օրվանից սկսած աթոռը արտադրվել է 4 տարբերակով և 4 տիպի տարբեր պլաստիկով՝օգտագործելով տարատեսակ նոր տեխնոլոգիաներ։ Քիչ ուշ ցավոք պարզ դարձավ,որ ջերմոպլաստիկ պոլիստերին նյութի տեսակը փխրուն է բավականին:Շվեյցարական Վիտրա բրենդի հեղինակությունը բողոքներից հետո ընկավ և Պանտոն աթոռը ստիպված էին հանել արտադրությունից:Միայն 20 տարի անց 1990 թ-ին ֆաբրիկան վերադարձավ գայթակղիչ պլաստիկե աթոռին,այս անգամ օգտագործելով պոլիպրոպիլենով ձուլածոն:Այս չորրորդ տեսակը նյութի ոչ միայն ամուր էր,այլ նաև էկոլոգիական:
Աթոռի ստեղծման պատմությունը ոչ թե օրիգինալ իդեայի օրինակ է,այլ տեխնոլոգիայի անկատարության ցուցանիշ,որի հետ առընչվում են դիզայներները մինչև օրս:
Հանս Վեգներ (Hans Jørgensen Wegner) - աթոռ-բազկաթոռի արքա ,ով կյանքի ընթացքում նախագծել է մոտ 500 մոդել,որից 100 տեսակը ժամանակակից արվեստի թանգարանում է ներկայացված փարիզյան Պոմպիդու կենտրոնից մինչև նյույորքյան Մոմա:
Ծնվել է 1914 թ ապրիլի 2-ին կոշկակարի ընտանիքում:Չնայած նրան,որ հայրը աշխատանքի ընթացքոում փայտի հետ առընչվում էր միայն կրունկների մշակման հարցում,Հանսի տարվածությունը փայտի մշակման նկատմամբ ավելանում է և 15 տարեկան հասակում նա իր առաջին աթոռն է ստեղծում,իսկ 17 տարեկանում արդեն իսկ կահույքագործ էր և սեփական գործի մասին էր երազում .ստեղծել հարմարավետ և անհրաժեշտ իրեր, որոնք պետքական լինեն,ինչպես կոշիկը:
Ծառայությունից հետո ընդունվում է արվեստի և արհեստի դպրոց,որը հետագայուն դարձավ Դանիայի արքայական արվեստի ակադեմիա,այս մոդեռնիզմի դարբնոցում են սովորել Բյորգե Մոգենսենն, Առնե Յակոբսոնն :Վեգների կրեդոն ձևավորվեց արդեն այդ պահից սկսած,այն է .դիզայնը՝ պարզեցումն է,ավելորդություններից հրաժարումը:
China chair - Չինական աթոռ: 1943 թ Վեգները Բյորգ Մոգենսենի հետ բացում է դիզայն բյուրո:Թանգարաններից մեկում դանիացի վաճառականները Մին դինաստիայի շրջանի աթոռներով կտավից այնքան է ոգևորվում,որ ստեղծում է China chair: Ավելի ուշ դիզայները ստեղծեց ինը տարբեր վարիացիա ,ՙՙչինական աթոռի՚՚ այդ թվում Wishbone՝ոսկորի (հավքաշ) նմանությունից է անունը: Carl Hansen & Søn ֆիրման 1950 թ թողարկեց այս աթոռը և այն դարձավ ամենաճանաչվածը:Մոդելը այսօր էլ արդադրվում է տարատեսակ երանգներով:
Peacock -Սիրամարգ թիկնաթոռ Վեգները սիրում էր զուգահեռներ տանել կահույքի կառուցվածքի և բնության մեջ համանմանի հետ: Նա հետազոտում էր օրգանական աշխարհը,ձկների և թռչունների կմախքը,ոսկրային միացման տիպերը՝երազելով գտնել ամենահասարակ և պարզ որոշումները:Դրա հետ մեկտեղ հաստատում էր,որ ցանկացած աթոռ պիտի ազդեցիկ տեսք ունենա ամեն անկյունից:1947 թ, նախագծված սիրամարգ թիկնաթոռը իր <<բացված>> մեջքով սիրամարգի պոչ է հիշեցնում,թեպետ աթոռի ստեղծման հիմքում դասական անգլիական վինձորյան աթոռն է :
Round chair -Կլոր աթոռ կամ նախագահի համար աթոռ 1949 թ ամենամյա ցուցահանդեսի համար էր մշակված այս մոդելը և այն գերեց ամենրիկյան շուկան.1950 թ. ամերիկյան USA Interior Magazine անվանում է այն ամենազդեցիկ աթոռը աշխարհում և տեղադրում է իր շապիկին The Chair վերնագրով:1960 թ որոշիչ հեռուստաբանավեճերի ժամանակ Ջոն Քենեդին և Ռիչարդ Նիքսոնը նստել էին հենց այս աթոռին և Քենեդիի հաղթականի շուրջ լեգենդներ են հյուսել վերագրելով աթոռին, քանզի մեջքի մշակման ֆորման այնքան հարմարավետ էր,որ չէր անհանգստացնում նրա վնասված ողնաշարը և նա շատ լիցքաթափված ու հանգիստ էր:
Papa Bear -Teddy Bear - 1940-1950 թթ բեղմնավոր էին Վեգների համար:1951 թ նա ստեղծում է նշանավոր մեկ այլ մոդել ՝ամսագրի շապիկներին հայտնված և վերջին տասնամյակի սիմվոլ դարձած <<հայր արջը>>:Ի սկզբանե բազկաթոռը թողարկում էր A.P. Stolen, իսկ երկու տարի անց ՝ PP Møbler :Անունը ստացել է քննադատներից մեկի տիպիկ նկարագրությունից,ով արմնկակալը համեմատել է <<արջի հսկա թաթերի հետ,որոնք քեզ գրկում են մեջքից>>: Աթոռի 50 ամյակին ավելացավ օտոմանկան հետագայում:
Ox Chair- Ցուլ ստեղծվել է 1960թ, դարձել է ամենասիրելի աթոռը դիզայների: A.P. Stolen-իարտադրանքն էր հենց սկզբից,իսկ 1962 հանվել է արտադրությունից՝կահույքի շուկայի խնդիրների պատճառով: Վերսկսվել է արտադրությունը միայն 1985 թ Jørgensen ընկերության շնորհիվ ,ով միակ արտադրողն է մինչև օրս:Ընդունված գույնը բազկաթոռի պաստառի սևն է,բեժը,դարչնագույնը և կարմիրը: Հայտնի են նաև 80 -ականների վերջին անսպասելի գույներով,օրինակ կապույտ:Գոյություն ունի նաև կանացի տարբերակը ՝առանց բնորոշ <<պոզերի>>,որի անունը է Quinn.
Komentáře