20 տարեկան հասակում Հ.Իտտեն (1888-1967) աշխատում էր ուսուցիչ շվեյցարական գյուղական դպրոցում և երբեք աշակերտներին չէր ուղղում, ավելի շատ ուշադրություն հատկացնելով անհատական ստեղծագործական զարգացման հատկություններին:Մեկ օր դպրոցում ստուգումների ժամանակ, ապշած Իտտենին նկատողություն են անում.
<<Դուք գիտե՞ք,որ ուսուցիչը պետք է ուղղի սխալները>>,որին Իտտենը պատասխանել է.<< Ես վստահ եմ,որ ցանկացած ուղղում շարադրության մեջ վիրավորական Է և կարող է վնասել մանկական ինքնաարտահայտման անմիջականությունը >>:
Իտտենը առաջատար ուսուցիչներից էր հայտնի Բաուհաուսի,բացեց անհատական դպրոցներ նկարիչների և ճարտարապետների համար Վիեննայում և Բեռլինում,դեկորատիվ արվեստի Ցյուրիխյան դպրոցի տնօրեն էր և գրել է երկու գիրք,որոնք աշխարհի արվեստագետների սեղանի գիրքն է համարվում. բայց ամբողջ կյանքում մնաց հանճարեղ գյուղի ուսուցիչ,ով չէր ուղղում սխալները: Մինչև այսօր նրա դաստիարակչական այս մեթոդը հեղափոխական և անընդունելի է համարվում կրթության չինովնիկների համար:
Իրապես կոմպոզիցիայի և գույնի արժեքավոր գիտելիքները, նոր գեղանկարչական դպրոցների և հեղափոխական ուղղությունը արվեստի մեջ նա ստացել է Ադոլֆ Հելցելի մոտ Շտուտգարտում:
<<Հելցելը միշտ բաց էր նորի համար:Չնայած սկսված պատերազմի սարսափներին,մեզ հաջողվում էր քննարիկել կուբիզմի և ֆուտուրիզմի գեղարվեստական խնդիրները>>,- կհիշի հետո Իտտենը:
Իտտենին ավելի շատ հետաքրքրում էր ստեղծագործելը,իսկ այդ սովի,ավերածության ,պատերազմի ժամանակ դասավանդելը կերակրում էր նրան և հնարավորություն տալիս ներկեր գնել սեփական նկարչական փորձարկումների համար:
Ժամանակակից աճուրդում,Իտտենի նկարած կտավների և Բաուհաուսի ուսուցիչ Յ.Իտտենի կողմից իր տան համար պատրաստված կահույքի գինը գրեթե նույնն են .օրինակ 27*37սմ ջրաներկով նկարը 39 հազար $,իսկ կահույքի հավաքածուն մոտ 25-27 հազար $:
Ժամանակի ընթացքում աշակերտների քանակի աճը սեփական արվեստի դպրոցը բացելու հնարավորություն տվեց:Այն Վիեննայում էր,որտեղից էլ տեղափոխվեց Վայմար, երբ Իտտենին առաջարկեցին խենթ ու չափազանց գայթակղիչ նախագիծ -Բաուհաուսի դպրոցում դասախոսի պաշտոնը:
<< Ինչն էր այնտեղ հատկապես ինձ դուր եկել, դա արվեստի ստուդիաներն ու արվեստանոցներն էին,՝ լրիվ դատարկ և առանց հատուկ վերանորոգման. ցանկացած նպատակի համար կարելի էր հարմարեցնել: Մեծ մասը ուսանողների աղքատ էին, քաղցած,իսկ ապագան՝ անորոշ.Այո մենք ունեինք տարածք ,բայց այն չէր ջեռուցվում,չկար ոչ սեղան, ոչ աթոռ և ուսանողները ստիպված էին աշխատել և տեղավորվել հատակին>>,- այսպես է հիշում իր դասավանդման խանդավառ օրերը:
Բուդդիստ,բուսակեր և միստիկ
Իտտենը խորը ուսումնասիրում էր արևելյան փիլիսոփայությունը,պարսկական մազդաիզմը և վաղ շրջանի քրիստոնեությունը ՝չտեսնելով ապագան տեխնոկրատ եվրոպական քաղաքակրթության մեջ:
Նա սափրում էր գլուխը և հագնում իր կողմից հնարված հագուստ՝նման ճգնավորի:Նրա աշակերտների մեծ մասը բուսակեր են դառնում և դա քաղցած ու աղքատ հետպատերազմյան ժամանակներին և հիացմունքով հետո պատմում հոգևոր էքսպերիմենտների արդունքների մասին:
Դառնալով գաղափարական հիմնադիրը Բաուհաուսի,Իտտենը մշակեց այսպես կոչված հատուկ համակարգ առաջին կուրսի ուսանողների համար :Ամեն դասընթաց սկսվում էր մեդիտացիայով, ուշադրության կենտրոնացումով,շնչառական վարժություններով,խոկումներով:<< Մարմնի մարզումը՝իբրև ոգու գործիք, շատ կարևոր է ստեղծագործ անհատների համար>> ,- վստահ էր Իտտենը:
Բաուհաուսի առաջին ուսանողները, ամեն տարիքի տղաներ և աղջիկներ էին՝ տաբեր
աստիճանի պատրաստվածությամբ, այդ իսկ պատճառով կարևոր խնդիրը Իտտենը տեսնում էր ստեղծագործական հնարամտության և խառնվածքի բացահայտման մեջ,ինչպես նաև գեղարվեստական տեխնիկայի և նյութի ֆակտուրայի ուսուցման մեջ:
Մի օր ուսուցիչը հանձնարարեց իր ուսանողներին կրկնօրինակել սխեմատիկ կոմպոզիցիան Մատիս Գրյունեվալդիի սգացող Մարիամ Մագդաղենացին: Որոշ ժամանակ անց Իտտենը հետևում էր ուսանողների աշխատանքին, իսկ հետո բուռն արտահայտվեց .<< Եթե մի քիչ գեղարվեստական զգայականություն ունենաիք,դուք նստած չէիք փորձի նկարել այս նույն պատվական արցունքների և աշխարհիկ թախիծի պատկերը,այլ կխեղդվեիք ինքներդ արցունքների մեջ >>,-այս խոսքերով նա դուրս է գալիս լսարանից և փակում դուռը:
Յ.Իտտենը դասախոսների և ուսանողների հիշողության մեջ էքսցենտրիկ և նրբիմաց ուսուցիչ էր,ով զգում էր ուսանողների տրամադրությունը,կարող էր իմպրովիզ անել և կտրուկ փոխել դասի ընթացքը,եթե ուսանողների զգայական դաշտը դա պահանջում էր:
Նա վստահ էր,որ նկարիչը պետք է ինտենսիվ աճի թե՛ հոգեպես, թե՛ ինտելեկտով, թե՛ ֆիզիկապես և թե՛ ստեղծագործական:
Անցել է մոտ 50 տարի ինչ առաջին անգամ ժամանակակից նկարիչների համար հրատարակվեց <<Գույնի Արվեստը>> :ՄԻ բովանդակալից աշխատություն,որը անվանում են կոոլորիստի աստվածաշունչ:Առանց այս գրքի անհնար է ստեղծագործել թե՛ գրաֆիկ,թե՛ հագուստի և թե՛ ինտերիեր դիզայների համար: Բոլոր այն մասնագետները ,ում գործունեությունը այսպես թե այնպես սերտ կապ ունի տարատեսակ գույների համադրման հետ ,պարտավոր են կարդալ Իտտենին:
Նյուտոնի գունային շրջաակը պարունակում էր 7 գույն, իսկ Գյոթեի գունավոր շրջանակը ՝ 8, նա ծիածանի նյուտոնյան գույներին ավելացրեց մանուշակագույնը: Յոհաննես Իտտենը առաջինը զարգացրեց տասներկու մասից բաղկացած գունավոր շրջանը՝ ավելացնելով երկրորդ և երրորդ կարգի երեք հիմնական գույները: Նրա գրքի 80 էջերը ոչ միայն գույների համադրությունների և հակադրությունների օգտագործման օբյեկտիվ կանոններ են, այլև հետաքրքրաշարժ պատմություններ:Օրինակ, թե որ գեղարվեստական առաջին վարժությունների թեմաները պետք է առաջարկվեն շեկ աղջիկներին և թխահեր աղջիկներին: Itten- ի երեք ուսանողների ըստ իրենց գունային անհատական նախասիրությունների, նա կանխատեսեց ապագա մասնագիտություններ. Հյուսն,հոգևորական և ճարտարապետ՝ հայտնի իր ապակու և բետոնի աշխատանքով:
Յոհաննես Իտենի գունավոր անիվը ՝ բազմակողմանի մի գործիք է, որն ի սկզբանե նախատեսված էր դասավանդելու համար: Այն հստակ ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համատեղել հակադիր գույները կամ առաջին, երկրորդ և երրորդ կարգի գույները իրար հաջորդող:
Իտտենը համոզված էր, որ ձևն ու գույնը զգայական և բարոյական արժեք ունեն և կարող են լինել ստեղծագործության մեջ իմաստի ինքնաբավ կրողները. «Նրանք, ովքեր Piero della Francesca- ի, Rembrandt- ի, Brueghel- ի, Cézanne- ի և շատ այլ վարպետների կտավներում տեսնում են միայն նյութական օբյեկտիվությունն ու խորհրդանշական բովանդակությունը, ապա գեղարվեստական ուժի և գեղեցկության աշխարհի դռները հավերժ փակ են նրանց առաջ»: Պ.Ս. Իթենը մեծ մտածող, փիլիսոփա, նկարիչ էր, բայց առաջին հերթին փայլուն ուսուցիչ, ով հաստատում էր. «Դասավանդման հենց ընթացքում կան եզակի և հատկապես արժեքավոր պահեր, երբ հանկարծ զգում ես, թե ինչպես են հոգու խորքերը սկսում բացվել որոշ ուսանողի և նա ինչքան է լուսավորված քո ներքին լույսով: Իմ ուսուցման ցանկացած մեկնումը ինձ համար ձանձրալի է թվում ՝ համեմատած այն բանի հետ, ինչ իրականում տեղի է ունենում ուսանողների հետ անմիջական շփման ընթացքում »:
Եվ, ի դեպ, գրելու սխալների մասին: Շվեյցարիայի գյուղի ուսանողները, որտեղ դասավանդում էր 20-ամյա Յոհաննես Իտենը, բնականաբար, ոչ թե պետք է դառնային անգրագետ, այլ ստեղծագործորեն զարգացած անձնավորությունների ամբողջ կյանքում: Նա մշակեց ուղղագրական սխալների վրա աշխատելու իր սեփական մեթոդը. և աշխատելով ամբողջ դասարանի հետ, բոլորը գրեցին թելադրություններ և անգիր բարդ բառեր: Դե իսկ գիրքը կարող եք ներբեռնել ու տարրալուծվել գույների մեջ և ձեզ շրջապատող գույների կախարդանքով տարված մնալ:
Comments