top of page
Search
Writer's pictureMeline Aheki

Ross Lovegrove - ապագայի մարդը


Աշխարհում չափից դուրս շատ են իրերը.թող ամենը ավելի ու ավելի քչանա: Ռ.Լավգրոուվ

Բրիտանացի դիզայներ՝ <<օրգանիկ էսսենցիալիզմի>> հետևորդ՝ ով հորդորում է սիրել բնությունը և հրաժարվել ավելորդություններից:Շատերի համար Ross Lovegrove- ի աշխատանքները մարմնավորում են 21-րդ դարի մի նոր գեղագիտություն.զգացմունքային օրգանիկ դիզայն՝ մարմնավորված գեղեցիկ և էրգոնոմիկ օբյեկտների վրա: Lovegrove-ի ֆանտաստիկ իրերը ՝ստեղծված կենսապոլիմերներից, ֆուտուրիստական ​​անհավատալի ձևերից և բնութագրերից. շատերը դասում են «արդյունաբերական կենսաբանությանը» և դիզայների ստուդիան համեմատում գիտական ​​լաբորատորիայի հետ:


-Ես գիտնական չեմ և ինտուիտիվ եմ աշխատում >>-պատասխանում է Lovegrove-ը,-Ինձ համար կարևոր է սեփական ԴՆԹ-ի վերծանումը (DNA-Design-NAture-Art) Դիզայն-Բնություն-Արվեստ,այս երեք ոլորտն են բնորոշում իմ աշխարհը: Նայեք Դա Վինչիի նկարը ՝ստեղծված 500 տարի առաջ,նախքան ֆոտոնկարչության ի հայտ գալը, նա ցույց է տալիս, թե ինչպես է դիտարկումը, հետաքրքրասիրությունն ու ինտուիցիան ստեղծում արվեստի զարմանալի նմուշներ: Լեոնարդոյի նման մարդիկ,որոնց թիվը քիչ է, զարմանալի բնազդային հետաքրքրասիրության շնորհ ունեին: Ես այնպիսի վարպետների հետ եմ զարգանում, ինչպիսինն են Գրեգ Լինն, Թոմ Մեյն, Ռեմ Կոլխաս, ովքեր, կարծում եմ, շարունակում են համառորեն փոխել <<ձևի>> ստեղծման մոտեցումները>>:




<<Նախ թվային տեսքով է նախագիծը,հետո նոր է ֆիզիկական տեսք ստանում.օրինակ մի կտոր ակրիլից պատրաստվածը ցույց եմ տալիս պատվիրատուին և ասում,որ սա հենց այն է ,ինչ ես ուզում եմ ստեղծել: Այդ պահին ես չգիտեմ հնարավոր է առհասարակ դա, թե ոչ.դա մարտահրավեր է ու ես ներքին էությամբ զգում եմ ,որ դա իրագործելի է և անցնում եմ աշխատելուն,նայում գործիքաշարը, քննարկում, թե ինչ պետք է անել >>:


58 տարեկանում նա կարող էր իրեն թույլ տալ չաշխատել. 

<<Բայց իմ ժամանակը հիմա է  և հարցն այն չէ, որ ես ստանում եմ տարբեր երկրների կազմակերպություններից ահռելի քանակով պատվերներ:Կարևոր է,որ մարդիկ ավելի շատ սկսեցին հասկանալ իմ գաղափարները և գնել իրեր,որոնք հորինել եմ տաս տարի առաջ,կամ երեկ...>>

<<Ապագայի նյութերի>> վրա է դնում հույսը.բիոպոլիմեր,կեվլար,կարբոն և այլն... <<Ես հաճախ եմ էքսպերիմենտներ անում ՝ մի նյութը մյուսին միացնելով:Իհարկե չեմ խուսափում ավանդական ապակուց, ճենապակուց կամ բնական կտորներից,ուղղակի իմ աշխատանքների համար սինթեթիկ նյութը ամենահաջողն է:Այն թույլ է տալիս փոխանցել ոչ վերբալ երևույթները՝օդի շարժը,լույսի արտացոլումը...

Իմ ստուդիան իրենից պատմության թանգարանի և NASA -ի տիեզերական լաբարատորիայի խառնուրդ է հիշեցնում: Դա տարօրինակ սարսափելի մի վայր է ,որտեղ օրինակ Օքսֆորդյան համալսարանից փղի գանգ կա, տուարեների կոշիկներ հյուսիսային Աֆրիկայից,այստեղ կան աթոռներ՝ստեղծված գրերթե ոչնչից.փոշուց, կահույք բիոպոլիկարբոնատից՝արտադրված Իտալիայում,բազրիք՝ ածխաջրային մանրաթելերից:Աստիճանի նախատիպ՝պատրաստված լազերային ստերիելիտոգրաֆիայի մեթոդով:Այն կազմեց 250.000$ :Մեծամասնությունը կնախընտրեն այդ գումարով գնել ասենք Aston Martin, բայց ոչ ես: Ստուդիայում աթոռի մի կտոր կա նաև,որը միակն է աշխարհում ՝պատրաստված մագնումից.արդյունահանումը կազմել է մոտ 1.7 միլիոն դոլար: Այն կոչվում է GO և 2001թ. հայտնվեց Time -ում,իբրև 21 դարի վիզուալ լեզվի նոր օրինակ.վատ չէ Ուելսի փոքրիկ գյուղում ծնվածի համար >>:

<<Տեխնոլոգիական պրոգրեսը թույլ է տալիս իմ նախագծերը այնպես իրագործել,ինչպես ես պատկերացնում եմ :Հավատում եմ ,որ արդյունաբերության զարգացումը չպիտի վնասի բնությունը,որն ինձ համար, իբրև դիզայներ՝ հիմքն է ամենի: Միթե EGG աթոռը,որ ստեղծվել է 1958 թ,Արնե Յակոբսենի կողմից լավագույն օրինակը չէ օրգանիկ դիզայնի>>;


Lovegrove-ը իր ճարտարապետական նախագծերից գրեթե չի խոսում: <<Եթե ես հանձն եմ առնում ինչ-որ մոնումենտալ նախագիծ իրականացնել,ապա միայն ընկերների համար: Մնացած բոլորին կարող եմ հանգիստ մերժել՝ անկախ հոնորարներից: Ինձ հարկավոր է նստել, մտածել, ըմբռնել պատվիրատուի իդեաները և երբ գլխիս մեջ ամենը տեղավորվի,այդ դեպքում էլ գործի կանցնեմ :Դա ահատական մոտեցում է ,որն այսօր քչերն են կիրառում.այդ պատճառով եմ քմծիծաղում, երբ ինձ անվանում ե ապագայի մարդ:Անկեղծ ասած ես միայն փորձում եմ սովորական իրերը ավելի կատարյալ դարձնել>>:












8 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page