wendell castle-ի դիզայնը՝ իբրև արվեստ Մայիսի 2-7 Նյու-Յորքում կանցկացվի TEFAF ամերիկյան տարբերակը՝ եվրոպական պահպանողական դասական արվեստին նվիրված տոնավաճառը։Կարևոր իրադարձություններից մեկը -հետմահու ցուցահանդես բիոմորֆիկ օրգանիկ դիզայնի հիմնադիր հայր Ուենդել Քասլին նվիրված << Wendell Castle:A new vocabulary>>(Ուենդել Քասլ ։Նոր բառապաշարը)):Այն կանցկացվի տոնավաճառի հետ զուգահեռ՝նյույորքյան Friedman Benda Gallery ցուցանակի տակ։
Ուենդել Քասլ ծնվել է 1932 թ․Կանզասում։Կանզասի համալսարանում 1958 թ նա ստացավ բակալավրի աստիճան արտադրական դիզայնի ասպարեզում,իսկ երեք տարի հետո քանդակագործի մասնագիտությունը յուրացրեց։Ուսումն ավարտելուց հետո նա տեղափոխվեց ՆՅու-Յորք քանդակագործ դառնալու մտադրությամբ,բայց ճակատագիրը կանխորոշել էր լրիվ այլ բան։Մասնագիտության համար շրջադարձային էր ամերիկյան Ռոչեստերյան ինստիտուտի վարպետների դպրոցում դասավանդելու գործունեությունը,որտեղ էլ հենց նա հորինեց փայտի հետ աշխատելու ոճը։Պատրաստի փայտի կտորներից կահույք հավաքելու փոխարեն ,նա իրար էր միացնում փայտից մասերը բազմաշերտ լամինացիայով և կտրում պատրաստի իրեր այդ փորձանմուշից։Տեխնիկան թույլ էր տալիս խնայել ժամանակը ու մատերիալը և հետո քանդակագործական ֆորմաներ ստանալ՝ կահույք պատրաստելու համար անհասանելի ավանդական տեխնոլոգիայով։
1964 թ․ Triennale di Milano Քասլը ներկայացրեց իր նոտակալը։ Առարկայի տարօրինակ << օրգանական >> ֆորման գրավեց մեծ ուշադրություն ,այդ թվում Time & Life -ի հեղինակներին և Ուենդել Քասլի փայտե կահույքի մասին սկսեցինք խոսել։ԻՆչ խոսք ՝այդքանը բավարար չէր ուշադրությունը երկար պահելու համար,քանի որ Քասլը հավակնոտ տեսակ էր,ինչի մասին քիչ չէր նշում,այնպես որ նա սկսեց էքսպերիմենտներ անել։Օրինակ,մատերիալների իմիտացիայով։Նման մի նախագիծ էր -Ուրվական ժամացույցի քանդակը,որը կարծես թե քանդակված էր կարմիր փայտից և վարագուրված ճերմակ սավանով։Իրականում այն ամբողջապես փայտից էր պատրաստված։
Դե իսկ հետո ծանոթությունն էր Ժակ—Էմիլ Ռուլմանի ստեղծագործությունների ՝Ար-դեկո ոճի հայտնի ներկայացուցչի հետ։ Նյույորքյան արվեստի թանգարանի նկուղում Նրան հանդիպած աշխատանքները, որոնք 1929 թ․-ից փոշոտվում էին,անչափ տպավորել էին պատրաստված իրերի որակը։Մեկ այլ կողմից էլ Քասլը եկավ մի եզրակացության․անկախ նրանից ,թե ինչքան էլ լավ պատրաստված լինի Ռուլմանի դիզայնով կահույքը երբեք արվեստի գործ չի կարող լինել ։Հետո նա մտքին հարց ծագեց․իսկ ի՞նչն է կահույքը դարձնում արվեստ։
Կահույքի դիզայներներ կան ,ովքեր իրենց <<նկարիչներ>> են անվանում ,բայց դա չի նշանակում,որ նրանց աշխատանքները հավասար արժեք ունեն գեղանկարչական,քանդակագործական արվեստի հետ ։Քասլի իրերը վստահ գոյություն ունեն երկու աշխարհներում էլ ։Իբրև արվեստի ստեղծված գործեր՝ հարմարավետ են կիրառման մեջ։<<Ես չեմ կարծում , որ արվեստի բնորոշում գոյություն ունի ,և երբ ինձ հարցնում են ,թե ինչպես եմ ես կահույք ստեղծում,որը արվեստ է դառնում ,ես հավանաբար միակ բանը կասեմ․ես <<արհեստական>> չեմ դարձնում, ինչպես շատերը։>>—ասել էր հարցազրույցներից մեկի ժամանակ ։
<<Ինչի հետ էլ,որ աշխատեք,պետք չէ մտածել մատերիալի արժեքի մասին։Ցանկացած աշխատանքային նյութ իբրև կավ դիտարկեք ։ԻՆքն իրենով այն չունի ոչ մի արժեք։ՄԻայն այն ,ինչ դուք եք նրանից պատրաստում, դա է արժեք ներկայացնում>>։
Տարբեր ոճեր յուրացնելով՝Քասլն ի վերջո վերադարձավ նրան ,ինչից սկսել էր։Վերջին աշխատանքները հիշեցնում են նրա վաղ գործերը,բայց ավելի մաքուր ու նրբագեղ տեսքով։
Ուենդել Քասլը մահացել է 2018 թ հունվարի 20-ին,85 տարեկան հասակում,Ռոչեսթերում։Նրա աշխատանքները և փիլիսոփայությունը փոխեցին դիզայնի վերաբերյալ մեր աշխարհընկալումը․պարզվեց,որ կահույքը կարող է լինել արվեստի մաս ՝զիջելով իր արժեքով մնացածին․ավելի դասական արժեհամակարգին։
Նյութի աղբյուրը ՝ https://design-mate.ru/read/people/design-as-wendell-castle-s-art Հայերեն ներկայացրեց ՝Մելինե Ահեկին #design #interior_design #furniture #wood #wendell_castle
Comments